Love Never Felt So Good

«Love Never Felt So Good»
Մայքլ Ջեքսոնի երգը «Xscape» ալբոմից
Թողարկված2 մայիսի, 2014
Ժանրփոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլEpic Records
ԿոմպոզիտորՓոլ Անքա և Մայքլ Ջեքսոն
ՊրոդյուսերԹիմբալենդ

Love Never Felt So Good, ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը նրա երկրորդ հետմահու ստուդիական Xscape ալբոմիցից։ Թողարկվել է 2014 թվականի մայիսի 2-ին որպես ալբոմի առաջին սինգլ։ Ձայնասկավառակի դելյուքս տարբերակում ներառված է որպես Ջասթին Թիմբերլեյքի հետ դուետ։ Առաջին դեմո տարբերակը ձայնագրվել է 1980 թվականին, պրոդյուսերների խմբի կողմից ռեմաստերինգը անցկացվել է 2013-14 թվականներին։ Երգի հեղինակներն են Մայքլ Ջեքսոնը և Փոլ Անքան։

Ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում «Love Never Felt So Good»-ը հասել է 9-րդ հորիզոնական, և այդպիսով Մայքլ Ջեքսոնը դարձել է պատմության մեջ առաջին կատարողը, որը 1971 թվականից հինգ տասնամյակ անընդմեջ ընդգրկվել է ցուցակի տասնյակում[1]։ 2016 թվականին Մեծ Բրիտանիայում սինգլը պլատինե հավաստագիր է ստացել[2]։

  1. Trust, Gary (2014 թ․ մայիսի 21). «Michael Jackson, Coldplay Hit Hot 100's Top 10; John Legend Still No. 1». Billboard. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  2. «Certified Awards» (անգլերեն). BPI — Необходимо задать параметр «Keywords» как «Love Never Felt So Good», выбрать в строке «Search By» параметр «By Title» и в строке «By Format» — «Single». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy